Search
Close this search box.

Հանրապետության հրապարակում պայթուցիկի տեղադրման վերաբերյալ ահազանգը կեղծ է. ԱԻՆ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 07:47-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության հրապարակում պայթուցիկ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը:

Պարզվել է, որ որ նշված հատվածում տեղադրված պայթուցիկ չկա:

Փրկարարների միջամտության կարիքը չի եղել: