Search
Close this search box.

Բերման են ենթարկվել Կարո Եղնուկյանի երեխաներն ու «Հայ կանանց ճակատի» անդամները

Հայ կանանց ճակատից տեղեկացնում են, որ քիչ առաջ Հանրապետության հրապարակից ձերբակալվել և Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, և Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։ Նրանց ձերբակալելել են հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ սփյուռքահայ քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս։