Search
Close this search box.

«ժողովուրդ» . ԱԻՆ-ը պատրաստ է նվազեցնել գազի ներտնային սպասարկման վճարը

«ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին փաստացի պատկանող բիզնեսներից մեկը հարվածի տակ է: Խոսքը գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «էյ Ի Ջի սերվիս» ընկերության մասին է, որից այդ լիազորությունները կառավարությունը պատրաստվում է վերցնել՝ տալով ԱԻՆ-ին:

«Ժողովուրդ» թերթին ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղա­կալ Վոլոդյա Հովսեփյանը տեղեկացրեց, որ արդեն մշակվել է համապատասխան առաջարկությունների փա­թեթը: Եվ հիմա, եթե պետությանը տրվեն ներտնային սպասարկման լիազորությունները, ծառայության դիմաց վարձավճարը կարող է նվազել:

«Ըստ նախնական հաշվարկների՝ շուրջ 20 տոկոսով կնվազի ծառայության սակագինը, հաշվի առնելով նաև այն, որ ՊՈԱԿ-ը շահույթ հետապնդող կառույց չէ»: Ինչ վերաբերում է «էյ Ի Ջի սերվիրս» ընկերության աշխատակիցների հետագա ճակատագրին, Հովսեփյանը շտապել է հանգստաց­նել. «Եթե մեզ տրվի այդ գործառույթների իրականացումը, ապա մենք խիստ կարիք կունենանք աշխատող­ների: Պետք է աշխատողներ ընդունենք, գուցե ավելի շատ թվով, քան հիմա է»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: