Search
Close this search box.

Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`Նարեկ Ղահրամանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Սյունիքի մարզպետարանի բակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կապանի բնակիչների հետ: Քաղաքացիները չէին ցանկացել լսել քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ելույթը, ավելին, երբ հարցերից մեկին նա փորձել էր պատասխանել, սուլոցներով խանգարել էին: