Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել հանդիպել Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին

«Վերադառնում եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որտեղ՝

ա) Հայկ Կյուրեղյանը Անկախության օրվան ընդառաջ սեպտեմբերի 13-ից հացադուլի մեջ է, իր բնորոշմամբ՝ որպես դիմադրություն Անկախության թշնամիներին։

բ) ՔԿՀ վարչակազմը ապօրինի կերպով ինձ թույլ չտվեց մուտք գործել այն մասնաշենք, որտեղ պահվում են Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը։

Ինչպես գիտեք, ԱԺ պատգամավորների առաջ հարուցվող նման ապօրինի խոչըդոտների կապակցությամբ օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես եկել և առաջիկայում այս թեման մանրամասն քննարկման կդրվի ԱԺ-ում»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: