Search
Close this search box.

Ռեալը կրկնել է 50 տարվա ռեկորդը

Մադրիդի «Ռեալը» Պրիմերայի չորրորդ տուրի՝ «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ՝ կրկնելով բրազիլական «Սանթոսի» կողմից 50 տարի առաջ սահմանված ռեկորդը:

«Սերուցքայինները» մրցակցի դարպասը գրավում են 73-րդ խաղում անընդմեջ: Վերջին անգամ Զինեդին Զիդանի թիմը չի կարողացել տխրեցնել մրցակցին 2016-ի ապրիլի 26-ին կայացած Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում:

Բրազիլական ակումբը 73 խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դարձել 1962-1963 մրցաշրջանում: Դրանում անմիջական մասնակցություն է ունեցել Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Պելեն: