Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. 18-ամյա տղան մահացել է, եղբայրը՝ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց

Տավուշի մարզում այսօր՝ ժամը 08։30-ից 09։00-ն ընկած ժամանակահատվածում ГАЗ 69 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հաղարծին գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում վթարի է ենթարկվել։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Վթարի հետևանքով 18-ամյա Արտակ Բաղդասարյանը տեղում մահացել է, իսկ 25-ամյա Ազատ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ու վիրավորը եղբայրներ են։