Search
Close this search box.

Ինչու Ելքի ներկայացուցիչներին չեն հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողովին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Երևանում մեկնարկում է Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը` «փոխադարձ վստահություն, միություն և պատասխանատվություն» խորագրով։ Համաժողովին, ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության, մասնակցելու է շուրջ 1400 սփյուռքահայ, աշխարհի 70 երկրներից։ Բայց ամենից ծիծաղելին այն է, որ փոխադարձ վստահության և միության անվան տակ ծպտվելով` Հայաստանի ապաշնորհ իշխանություններն այս համաժողովին չեն հրավիրել ԵԼՔ դաշինքի գեթ մեկ ներկայացուցչի, այն դեպքում, որ համաժողովին քննարկվելու են համահայկական նշանակության հարցեր` քաղաքական, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական և այլ մարտահրավերների շուրջ:
Կհարցնեք` ինչու չեն հրավիրել. որովհետև մեր իշխանությունները սարսափում են տարբերվող կարծիքներից և այլընտրանքային մոտեցումներից:
Այսպիսով, Երևանում կազմակերպում են համահայկական միջոցառում, որին չեն հրավիրում խորհրդարանական ընդդիմությանը, քանի որ մենք կարող ենք մերկացնել նրանց ողջ սնանկությունն ու ներկայացնել Հայաստանի զարգացման տարբերվող մոտեցումներ: Արդյունքում, իշխանությունները նույնիսկ մենաշնորհի են վեր ածել սփյուռքը` մոլորեցնելով սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչների, կազմակերպելով համահայկական հավաք և դրանից դուրս թողելով իրենց նեղ շրջանակից դուրս գտնվողներին:
Ահա այսպես, սեպտեմբերի 18-20-ը Հայաստանում կանցկացվի Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը` փողադարձ անվստահության, կեղծ միության և բացարձակ անպատասխանատվության պայմաններում։