Search
Close this search box.

Հրդեհ Լոռու մարզում. այրվել է 102 հա խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 17-ին, ժամը 12:55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղի մոտակայքում  այրվում է անտառածածկ տարածք: Ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության 1 և հրշեջ-փրկարարական ջոկատների 3 օպերատիվ խմբեր (27 փրկարար ծառայող), 88 զինծառայող, Պուշկինո գյուղի 12 բնակիչ, անտառտնտեսության 15 աշխատակից:

Պարզվել է, որ այրվել է 102 հա խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, մարվել՝ 16:10-ին: