Search
Close this search box.

Երեւանի Հաղթանակ կամրջի տակ 23-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 4-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ դի է նկատվում. անհրաժեշտ է փրկարարներ օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են Ա. Ե.-ի (ծնված 1995 թ.) դին եւ մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: