Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հենրիխ Մխիթարյան. Հաճելի է տեսնել, որ մարդիկ հպարտանում են քեզնով

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եղել է Չեմպիոնների լիգայի պաշտոնական հանդես հյուրը:

Հայ ֆուտբոլիստը պատմել է հայ երկրպագուների և նրանց աջակցության մասին:

«Նախևառաջ ես խաղում եմ ինձ համար: Ես միշտ փորձում եմ լավագույն ֆուտբոլը ցուցադրել` այդ կերպ փորձելով երջանկացնել իմ հայ երկրպագուներին:

Ուղղակի հաճույք է, երբ տեսնում ես մարդկանց արձագանքը, տեսնում ես, որ նրանք հպարտանում են քեզանով, աջակցում են քեզ: Ես շատ երախտապարտ եմ նրանց, փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի ուրախացնեմ նրանց»,- ասել է Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ավագը նաև խոսել է իր հոր` Համլետ Մխիթարյանի մասին, որը կյանքից հեռացել է, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան է եղել.

«Հայրս եղել է իմ ոգեշնչման աղբյուրը: Նա ստիպել է ինձ հավատալ, որ ես կարող եմ ֆուտբոլիստ դառնալ: Նրա մահից հետո ես որոշեցի գնալ իր հետքերով: Ցանկացա հետևել իր օրինակին, որպեսզի շարունակեմ իր ուղին:

Ես շատ քիչ եմ հիշում նրան` որպես ֆուտբոլիստ, բայց նա շատ լավ հայր է եղե»,- ասել է Մխիթարյանը:

Մանրամասները` տեսանյութում.