Search
Close this search box.

Արարատի մարզպետարանը լուծարել է Հովիկ Աբրահամյանի ՍՊԸ-ների հետ պայմանագրերը.

Արարատի մարզպետարանն օրերս մի քանի հետաքրքիր պայմանագրեր է լուծարել երկու ընկերությունների հետ:
Այսպիսով, «Մոնոլիտ Կապիտալ Շին» ընկերությունը և «Նորակ» ՍՊԸ-ն պայմանագրեր էին կնքել Արարատի մարզպետարանի հետ և ստանձնել էին Արտաշատ քաղաքի և որոշ համայնքների մանկապարտեզների, դպրոցների, թատրոնի վերանորոգման աշխատանքները։Ընկերություններից մեկը՝ «Մոնոլիտ Կապիտալ Շինը», գրանցված է Ամիրյան 4/7 հասցեում, որը նախկին վարչապետ, Հովիկ Աբրահամյանի «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնն է, իսկ «Նորակ» ընկերությունը գրանցված է Հովիկ Աբրահամյանի «հայրենի» Մխչյան գյուղում։
Պայմանագրերը խզելով՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը փաստացի կկրճատի Հովիկ Աբրահամյանի գործոնը մարզում:
Ի դեպ, երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ էր, ըստ որոշ հրապարակումների՝ ցանկություն է ունեցել Արարատում մարզպետ նշանակել իր մեծ եղբայր Հենրիկ Աբրահամյանի որդուն՝ ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանին։
Այժմ էլ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Աբրահամյան-Գրիգորյան հակասությունը նոր երանգներ է ստանում: