Search
Close this search box.

Ջրցան մեքենաները Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ շքերթ անելու համար չեն, այլ Երևանի փողոցները լվալու. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երևանի քաղաքապետարանի հարգելի աշխատակիցներ, ջրցան մեքենաները Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ շքերթ անելու համար չեն, այլ Երևանի փողոցները լվալու: Վաղո՜ւց չենք հանդիպում, կարոտել ենք օրվա տարբեր ժամերին նրանց տեսնել Երևանի փողոցները ջրելիս, հատկապես այս շոգերին: Դե՛, ձեզ տեսնենք, շքերթը սկսեք: Նաև ասեմ, որ ուզում էի սովորական մի ջրցան մեքենայի նկար դնել, googl-ը միայն ոստիկանության ջրցանների նկարները բերեց, ափսոս: