Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արագածոտնի մարզի գազալցակայաններից մեկում ավտոբուս է պայթել

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակ-Ոսկեվազ գյուղամիջյան ճանապարհին գտնվող գազալցակայանում դեռևս անհայտ պայմաններում լիցքավորման պահին պայթյուն է տեղի ունեցել Բյուրեղավան միջհամայնքային երթուղու «ՊԱԶ» մակնիշի 3518 Լ համարանիշի ավտոբուսում։

Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, սակայն ավտոբուսն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։