Search
Close this search box.

Կատալոնիայի ոստիկանությունը և Իսպանիայի ազգային ոստիկանությունը սկսել են մեծամասշտաբ օպերացիա հայկական մաֆիայի դեմ

Ինչպես հայտնում է EL PAIS պարբերականը, օպերացիայի արդյունքում, որն անցկացվում է 70 հասցեներում Բարսելոնայի արվարձաներում ,Մադրիդում,Վալենսիայում,Ալիկանտեյում և Ալբասետում,պլանավորվում է ձերբակալել հարյուրից ավել մարդու:
Ոստիկանության տվյալներով, խոսքը գնում է ամենամեծ հայկական կազմավորված հանցավոր խմբավորման մասին , որը բազավորված է Եվրոպայում, ունի կապեր ԱՄՆ –ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Լիտվայում:
Կազմավորված հանցախումբը զբաղվել է կողոպուտով ,դրամաշորթմամբ, զենքի վաճառքով, փողերի լվացմամբ, կաշառակերությամբ, փաստաթղթերի կեղծմամբ, անօրինական թմրանյութերի շրջանառությամբ և ծխախոտի մաքսանենգությամբ: Համաձայն տեղի լրատվամիջոցների, այսօր առավոտյան Բադալոնեում արդեն ձերբակալվել է մեկ «օրենքով գող» կամ նրա հովանավորը: