Search
Close this search box.

Դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը

2017 թվականի սեպտեմբերի 15-ին ժամը 19:00-ի դրությամբ դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը։

2017 թվականի սեպտեմբերի 15-ին Սևանա լճից ջրի բացթողման ՀՀ օրենքով նախատեսված ծավալները լրացել են, և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Ջրառ» ՓԲԸ-ի և «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից սահմանված կարգով կապարակնքվել են «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վերամբարձ մեխանիզմները /վահանակները/:

Հիշեցնենք, որ բացի օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետր տարեկան ջրբացթողումը, ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի լրացուցիչ Սեւանա լճից բաց է թողնվել եւս 100 միլիոն խորանարդ մետր ջուր: