Search
Close this search box.

Դատավոր Վաղինակ Մկրտչյանի լիազորությունները կդադարեցվեն. ԱԽ-ն դիմել է ՀՀ նախագահին

Արդարադատության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկել է դադարեցնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Կարլենի Մկրտչյանի լիազորությունները:

Դատական դեպարտամենտը տեղեկացնում է, որ որոշումը կայացվել է սեպտեմբերի 15-ին: Ըստ որոշման՝ Մկրտչյանն ինքն է նման դիմում ներկայացրել:

Վաղինակ Մկրտչյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր է նշանակվել ՀՀ նախագահի 2013 թվականի հունվարի 24-ի հրամանագրով: Ի դեպ, նրա վարույթում է եղել դերասան Վարդան Պետրոսյանի դատական գործը: