Search
Close this search box.

Հանրությունը պահանջում է, որպեսզի Տարոն Մարգարյանին ներգրավեն որպես մեղադրյալ. Զարուհի Փոստանջյան

«Մենք հասկանում ենք, որ հնարավոր է Տարոն Մարգարյանին տրվել է հնարավորություն՝ դիմելու փախուստի: Հանրությունը պահանջում է, որպեսզի Տարոն Մարգարյանին ներգրավեն որպես մեղադրյալ: Պետք է ներգրավել ավագանու այն անդամներին, որոնք մեղսակից են Մարգարյանի հանցագործություններին: Միլիոնավոր չարաշահումների մասին է խոսքը»,- Երեւանի ավագանու նիստին նշեց Զարուհի Փոստանջյանը՝ Կամո Արեյանից հետաքրքրվելով, թե ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում, որպեսզի Տարոն Մարգարյանին ներգրավեն որպես մեղադրյալ՝ դիտելով  Տարոն Մարգարյանի կարողությունների մասին պատմող տեսանյութը: «Դուք շատ լավ գիտեք, որ Տարոն Մարգարյանի հայրը, մայրը եւ տիկինը չեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ  Երևանի ավագանու նիստին Տարոն Մարգարյանը, առողջական խնդիրների պատճառով, չի մասնակցել: