Search
Close this search box.

Ավտովթար Աշտարակ-Սասունիկ ճանապարհին. կա մեկ զոհ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:51-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության՝ պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 MS 445 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել մոտ 10 մ, ինչի հետևանքով 1992 թ. ծնված Լ. Կ-ը տեղում մահացել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: