Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Այսօր Մոսկվայում կայանալու է Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը

Այսօր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքն է։

Ըստ մամուլի հրապարակումների՝  Կարենի ընտրյալը՝ Լիլիթը, սովորական հայկական ընտանիքից է։ Հարսանեկան խնջույքը կայանալու է «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որտեղ սովորաբար բոլոր մոսկվաբնակ հայ մեծահարուստներն անցկացնում են իրենց միջոցառումները։

Հարսանիքին մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ են հրավիրված Հայաստանից՝ սկսած նախագահից, կաթողիկոսից, վարչապետից, Սամվել Ալեքսանյանից մինչեւ Կարապետյանների ընտանիքի հետ մտերիմ ներկա եւ նախկին պաշտոնյաներ՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան եւ այլք։

Հարսանիքին ներկա են լինելու նաև հայաստանյան և ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ: