Search
Close this search box.

«Ժամանակ». Նվեր ԱԺ-ից. նախկին բազմաթիվ պատգամավորներ ցանկացել են պահել իրենց կարգավիճակն ընդգծող համարանիշերը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորները ստացել են նոր պետական համարանիշեր: Եթե նախկինում ԱԺ պատգամավորներին տրվող համարանիշերն ու­նեին 0011 կոդ, ապա այն փոխարինվել է НН11 կոդով: Սրա պատ­ճառն այն է, որ ԱԺ նախկին բազմաթիվ պատգամավորներ, ովքեր չեն վերընտրվել, ցանկացել են իրենց պահել խորհրդարանից ստացած համարանիշերը, որը ընդգծում է ԱԺ նախկին պատգամավորի իրենց ստատուսը և ապահովում անձեռնմխելիություն ու պաշտպանություն:

Իշխանություններն էլ ընդառաջ գնալով նախկիններին՝ փոխել է նոր պատգամավորներին տրվող պետհամարանիշերի կոդը և հինը նվեր թողել նախկիններին»,-գրում է թերթը:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: