Search
Close this search box.

«Ժամանակ». Արգամ Աբրահամյանը տեղափոխված գումարով աֆրիկյան Կոնգոյում խաղային ապարատների բիզնես է սկսել

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շարունակում են լարված մնալ խնամիներ Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, ովքեր, ըստ մեր աղբյուրի, տևական ժամանակ է՝ իրար հետ չեն շփվում և չեն հարաբերվում:

Ըստ տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը վաճառել է ոչ միայն եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի անունով գրանցված գազալցակայանը, այլ ուրիշ բիզնես-օբյեկտներ ևս:

Ըստ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հոր բիզնեսների վաճառքից ստացված գումարը տեղափոխում է աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ խաղային ապարատների բիզնես է սկսել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: