Search
Close this search box.

Բելառուսը Ռուսաստանից 700 միլիոն դոլար վարկ է ստացել

Rbc.ru-ի տեղեկացմամբ՝ Բելառուսի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ռուսաստանից 700 միլիոն դոլար վարկ ստանալու մասին, որը տրամադրվել է «բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակներով»: Վարկը տրվել է 10 տարով:Ռուսաստանին Բելառուսի պարտքը 6.4 միլիարդ դոլար է: 2017 թվականի հունվարին Մինսկը պետք է 741 միլիոն դոլար վերադարձներ, սակայն մարել է 120 միլիոն դոլարը: