Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանը մերժեց. Մանվել Գրիգորյանը կմնա ձերբակալված

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան և Նոր Նորքի նստավայրում մերժեց նրա փաստաբանների բողոքը. Գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա ձերբակալված:

Գրիգորյանի փաստաբանները բողոքարկել էին Մանվել Գրիգորյանի ձերբակալման որոշումը. «Դատարանի որոշումն այդպիսին է, որ նա կշարունակի մնալ արգելանքի տակ», -նշեց փաստաբանը՝ պարզաբանելով, որ դատարանը երկու դեպքում կարող է ձերբակալումից ազատել անձին՝ երբ ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչվում կամ երբ ձերբակալվածի կյանքին վտանգ է սպառնում նրան ձերբակալված պահելու վիճակում: