Search
Close this search box.

Ժիրինովսկին պատրաս է զբաղվել Արարատը Հայաստանի կազմ վերադարձնելու հարցով

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` մասնակցելով «Ոսկե նուռ» ամենամյա հայկական արտադրանքի տոնավաճառի բացմանը, պատրաստակամություն է հայտնել զբաղվել Արարատ լեռը Հայաստանի կազմ վերադարձնելու հարցով. «Ամեն ինչ կանեմ, որպեսզի մենք Կուրսկի կայարանում կարողանանք դիմավորել Երևան-Մոսկվա գնացքները, որպեսզի և՛ մոսկվացիները Հայաստանում, և՛ հայերը մեզ մոտ իրենց զգան ինչպես տանը, և չառաջանա զգացողություն, որ մենք օտար ենք, առավել ևս որ հայերն այդքան լավ են խոսում ռուսերեն»,- ասել է Ժիրինովսկին:

Rusarminfo-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Ժիրինովսկին նաև պատրաստակամություն է հայտնել մեծացնելու հայկական արտադրության ապրանքների՝ ռուսական շուկա մուտքի ծավալները: