Search
Close this search box.

ՈՒ՞մ է ընդդիմադիր Ծառուկյանը, եթե Սերժ Սարգսյանին չի քննադատում

ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ լրագրողների հարցին, թե իրեն ընդդիմություն հռչակած Ծառուկյան դաշինքն ո՞ւմ է ընդդիմադիր, եթե Սերժ Սարգսյանին չի քննադատում, իսկ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ վարչապետն իր ընկերն է. «Մեր 15 հիմնական կետերը, որոնք ներկայացրել ենք հասարակությանը, որը մի քանի հարյուր հազար քաղաքացիների կողմից հավանության է արժանացել, իր մեջ պարունակում է քաղաքական ընդդիմադիր կեցվածք»,- ասաց Էնֆիաջյանը: Նրա խոսքով՝ Ծառուկյան դաշինքն ընդդիմություն է այսօրվա իրավիճակին, ընդդիմություն է, որպեսզի սոցիալական, տնտեսական վիճակը փոխվի, որպեսզի ՀՀ քաղաքացին բարեկեցիկ կյանքով ապրի: «Մենք կողմնակից ենք, որպեսզի երկրում տնտեսական իրավիճակն ու միջավայրը փոխվի: Այս ամենի մասին մենք և խոսում ենք, և ներկայացնում»,- պատասախնեց Էնֆիաջյանը:
Նա նշեց, որ միջանձնյա հարաբերությունները քաղաքական դրսևորումների ու մոտեցումների հետ այդքան էլ չեն առնչվում: «Եվ եթե մենք միջանձնյա փոխադարձ հարգանք ունենք, դա չի նշանակում, որ դուք կաշկանդված եք ձեր հարցապնդումներն ինձ ներկայացնել»,- հավելեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը: