Search
Close this search box.

Պինդ պահեք այդ անուններով փողոցները, դատի ժամամակ պետք են գալու. Արա Պապյան

Վեջին օրերին անընդհատ մտածում եմ՝ ինչ լավ է, որ Հովհաննես Թումանյանը մեռավ1923-ին և չտեսավ իր զավակների հոշոտումը բոլշևիկների կողմից՝ երկուսին գնդակահարեցին, մեկին տանջամահ արեցին նույն տարում՝ 1938թ.-ին:էդ մարդը հաստատ կգժվեր:Ժամանակին Թումանյանին ցարական կառավարությունն էր ձերբակալել (1908-1909թթ.) դաշնակցական լինելու մեղադրանքով: Այդ ժամանակ Թումանյանը, նաև նրա որդի Մուշեղը, բանտում մնացին մի քանի ամիս: Նույն մեղադրանքի համար բոլշևիկներն արդեն գնդակահարեցին նրա որդիներին:Հետո ասում են՝ ցարական ռեժիմը դաժան էր, իսկ բոլշևիկներինը ժողովրդական ու արդարամիտ:Պինդ պահեք բոլշևիկների անուններով փողոցները: Դրանք դեռ դատավարության ժամանակ պետք են գալու:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Ելք» դաշինքը հայտարարել է, որ ավագանու օրակարգ է բերելու մայրաքաղաքի որոշ փողոցների անվանափոխության հարցը: Խոսքն այն փողոցների մասին է, որոնք դեռևս կրում են խորհրդային տարիների հետքը։

Արա Պապյանի ֆեյսբուքյան էջից