Search
Close this search box.

Թրամփը մտադիր է հետմահու արդարացնել Մոհամեդ Ալիին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 8-ին հայտարարել է, որ դիտարկում է հանրաճանաչ բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիին ներում շնորհելու հնարավորությունը, որը խուսափել է ռազմական ծառայությունից Վիետնամի պատերազմի ժամանակ, հաղորդում է France Presse-ը։

«Ես Մոհամեդ Ալիի մասին եմ մտածում։ Այն ժամանակ նա այնքան էլ հանրաճանաչ չէր, բայց նրա մասին հիշում են։ Ես այդ մասին լրջորեն մտածում եմ»,-ասել է Թրամփը։

Բռնցքամարտի համաշխարհային լեգենդ Մոհամեդ Ալին մահացել է 2017-ի, 75 տարեկանում։ 1967-ին նա 5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար, նրան նաև արգելել են բռնցաքամարտով զբաղվել, սակայն 1971-ին դատավճիռը չեղարկվել է։