Search
Close this search box.

«Ժամանակ». Ո՞վ է Սամվել Կարապետյանի որդու հարսնացուն

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական էլիտան սեպտեմբերի 16-ին հերթական հարսանիքին կմասնակցի: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Կարենի հարսանիքն է:

Մեր տեղեկություններով՝ նորաթուխ փեսացուի՝ Կարեն Կարապետյանի ընտրյալ Լիլիթը բժիշկների ընտանիքից է: Հարսանեկան խնջույքը տեղի կունենա «Սաֆիսա» հանդիսությունների սրահում:

Հարսանիքին հրավիրված են նախագահ Սերժ Սարգսյանը,  վարչապետ Կարեն Կարապետյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, նախկին և ներկա պաշտոնյաներ ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: