Սեպտեմբերի 13-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացել է Միջազգային օլիմպիական կոմիտեի վեհաժողովը, որի ընթացքում որոշվել են 2024 և 2028 թվականների ամառային Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքները:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2024 թվականին 33-րդ օլիմպիական խաղերը հյուրընկալելու է Փարիզը, իսկ 2028-ին՝ Լոս Անջելեսը.
«Սրանք երկու հզոր պետությունների երկու մեծ քաղաքներ են, որոնք ունեն հսկայական օլիմպիական պատմություն: Երկու քաղաքներն էլ մեծ խանդավառությամբ են մոտենում Խաղերին և նպաստում են օլիմպիական ոգու բարձրացմանը»,- ասել է Բախը:
Այս քաղաքներն Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն: 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կայանալու են Տոկիոյում: