Search
Close this search box.

Գորիսում էլ խորտակվեց Լիսկայի վերջին բաստիոնը

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Առուշ Գագիկի Առուշանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

26-ամյա երիտասարդը զբաղեցնելու է Սյունքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հավատարիմ՝ Վաչագան Ադոնցի տեղը: Հիշեցնենք, որ նա պետք  է պաշտոնավարեր  մինչև 2021 թ., սակայն վաղաժամ պաշտոնաթողությունը կապում են Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի՝ Լիսկայի կադրերից օր առաջ ազատվելու վճռականության հետ: Armlife.am-ի  Գորիսի աղբյուրների փոխանցմամբ՝  Գորիսում արդեն կերուխում է և բոլորը շնորհավորում են երիտասարդին՝ համոզված լինելով, որ հենց նա է ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Գորիսի համայնքի ղեկավարի թեկնածու: Ի դեմ, այդպես ՀՀԿ-ն վարձահատույց է լինում երիտասարդին, քանի որ ԱԺ ընտրություններում նա ստացել էր 6879 ձայն և 5 պակաս էր մնում պատգամավոր դառնալու համար: Մեր աղբյուրները պնդում են, որ այդ ժամանակ էլ շատերը շնորհավորում էին Գագիկի Առուշանյանին, սակայն խումհարի  ժամանակ տեղի ունեցած վիճաբանությամբ՝ վերջին պահին երիտասարդի «մուրազը փորը մնաց»: Հիմա, ասում են, որ նա նախորդի դառը փորձից հետևություններ է արել՝ հանկարծ չլինի այնպես, որ քաղաքապետի աթոռին այդքան մոտ լինելուց հետո կրկին բաց թողնի քաղաքական կարիերա սկսելու երկրորդ ու, երևի թե, վերջին շանսը:

ArmLife.am