Search
Close this search box.

Ի՞նչ աստիճանի անպատժելիության զգացում պետք է լինի, որ քաղաքի սրտում ճակատամարտ տան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ աստիճանի անպատժելիության զգացում պետք է լինի երկրում, որ հանցավոր խմբավորումները զենքուզրահով ռազբորկի հավաքվեն քաղաքի սրտում ու փողոցում ճակատամարտ տան: Մենք աստիճանաբար գնում ենք դեպի նախորդ դարասկիզբ՝ մաուզերիստների ժամանակաշրջան, երբ սամասուդը հիմնական դատական մեխանիզմն է: Տատերս, երբ պատմում էին այդ շրջանի մասին, անհավատալի էր թվում: Մտածում էի, թե դա խոր միջնադար է»: