Search
Close this search box.

ՀՀ կառավարությունը մերժեց պայմանագրային զինծառայողներին գույքահարկից ազատելու «Ելքի» առաջարկը

ՀՀ Կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում մերժել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում էր գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց:

Առաջարկվող նախագծում նշվում է, որ ներկայում օրենքով գույքահարկից ազատում են միայն ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայություն անցնող անձանց, ինչը նշանակում է, որ արտոնությունը չի տարածվում պայմանագրային զին­ծառայողների, այդ թվում` 20 տարուց ավել ծառայության մեջ գտնվող սպայական կազ­մի ծառայողների վրա: Ըստ այդմ՝ նախագծի ընդունումը կբարելավի ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինծառայության մեջ գտնվող անձանց սոցիալական վիճակը: