Search
Close this search box.

Կրոնական դպրոցում 25 աշակերտ և ուսուցիչ է մահացել

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում գործող կրոնական դպրոցում այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 05։00-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես գրում է Star թերթը, հրդեհի հետևանքով առնվազն 25 աշակերտ ու ուսուցիչ է մահացել։ Դեռևս անհայտ են ողբերգական դեպքի հանգամանքերը։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դպրոցում ուսուցանում էին 5-ից 18 տարեկան երեխաներ։