Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մերկելը ջազ է երգել նախընտրական հանրահավաքի ժամանակ

Westfalische Rundschau-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ ձայնակցել է ջազ երգելով:

Բեռլինի գիշերային ակումբներից մեկում, ջազ երգչուհի Ուշի Բրյունինգը «Ինձ հետ տարօրինակ բաներ են կատարվում» երգը կատարելիս՝ միկրոֆոնն ուղղել է բեմի մոտ նստած կանցլերին: Մերկելն էլ իրեն չի կորցրել և երգել է:

Հիշեցնենք, որ Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին: Անգելա Մերկելը մտադիր է չորրորդ անգամ զբաղեցնել կանցլերի պաշտոնը: