Search
Close this search box.

«Հրապարակ». Ինչո՞ւ ԱԺ- ում վարչապետին «բմբլող» հարցեր չհնչեցին

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը երեկ անցավ դրայվի իսպառ բացակայությամբ։ Թվում էր, թե ընդդիմությունը պետք է փչացներ Կարեն Կարապետյանի եւ կառավարության տարեդարձը, որը համընկել էր հարցուպատասխանի օրվա հետ։ Բայց կիսադատարկ դահլիճում կառավարությանն ու վարչապետին «բմբլող» հարցեր չհնչեցին։ Մինչդեռ նրա նշանակման օրը նախկին ԱԺ-ի ընդդիմադիրները քարը քարին չէին թողնում։ Ոչ մի էքսպրեսիա, ոչ մի էմոցիա չկար ո՛չ հարցերում, ո՛չ պատասխաններում։ Դահլիճում փորձեցինք վարչապետից իմանալ՝ մտադի՞ր է շփվել լրագրողների հետ։ «Չե՞ք հոգնել ինձանից»,- կատակեց Կարապետյանը՝ խոստանալով նոյեմբերին խոսել։ Մենք էլ կատակին հակադարձեցինք՝ կարեւորը, որ իշխանությունները չհոգնեն»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: