Search
Close this search box.

Ալեքսանդր Լապշինը արտահանձնվել է Իսրայել

Ռուսական РИА Новости գործակալության տեղեկացմամբ՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքը: Նա Բաքվի օդանավակայանից ուղիղ չվերթով Իսրայել է մեկնել իր մոր հետ: Լապշինի փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ բլոգերն Իսրայել արտահանձնման դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանները անօրինական կերպով հատելու համար»: