Search
Close this search box.

Հայտնի են ամենաանհյուրընկալ երկրների անունները

Passport Index պորտալի վարկանիշային աղյուսակի համաձայն` ամենաանհյուրընկալ երկրների ցանկը գլխավորել են Աֆղանստանը, ԿԺԴՀ-ն, Սոմալին, Սիրիան եւ Թուրքմենստանը։ Այս պետությունները վիզայի մուտքի մասին համաձայնագրեր չունեն։ 

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Անգոլան, այստեղ առանց վիզայի կարող են մուտք գործել միայն Նամբիայից եկող զբոսաշրջիկները։ Երրորդ տեղում են Բութանը, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Իրաքն ու Լիբիան։

Վարկանիշը կազմելիս հաշվի են առել աշխարհի 198 երկրների եւ տարածքների տվյալներ։