Search
Close this search box.

Վարչապետի մակարդակով հայտարարվել է խոդ չընկնող տանկերի մասին. ինչ-որ բան փոխվե՞լ է

ՀՀ զինված ուժերն այսօր գտնվում են մարտունակ վիճակում, ի վիճակի են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ հատուկ հսկողության տակ է զինված ուժերին մատակարարվող վառելիքի որակը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերաբերյալ: Ինչ-որ բան փոխվե՞լ է: Պատգամավորը նաև ասաց, որ տարիներ շարունակ մենք ծաղրեցինք Ադրբեջանին, բայց այսօր Ադրբեջանը անօդաչու թռչող սարքեր է արտադրում, իսկ մենք հավանաբար բավարար փամփուշտ չունենք:
Ի պատասխան Վիգեն Սարգսյանն ասաց, որ տանկի խոդ ընկնելուց մինչև լրակազմի առկայությունը, այդ ամենը բանակի մարտունակության հարց է: “Եվ երբ ես ձեզ ասում եմ, որ մեր բանակը մարտունակ է, դա ներառված է պատասխանում”,- ասաց նա:
Ինչ վերաբերում է անօդաչու սարքերին, Վիգեն Սագսյանն ասաց, որ Հայաստանն էլ տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր ունի:
“Իրականում դրանք հենց մեր արտադրության են, ոչ թե այլ ընկերությունների սարքեր են հավաքվում: Այդ անօդաչու թռչող սարքերը ինչպես կատարել են, այնպես էլ շարունակելու են կատարելու իրենց առջև դրված խնդիրները”,- հավելեց նախարարը: