Search
Close this search box.

Արտառոց դեպք.Արմավիրում մեծ քանակությամբ ձուկ է սատկել

Արմավիրի մարզի Արգինա գյուղում արտառոց դեպք է գրանցվել։ Ախուրյանի ջրամբարից գյուղի ջրագծում հայտնվել է մեծ քանակությամբ ձուկ, որոնք կարծես չտեղավորվելով ջրում, հայտնվել են ցամաքում։ Հարակից գյուղերը ոտքի են ելել՝ «փրկելու» ձկներին։ Տակառներով ձուկ է հավաքվել, սակայն՝ ոչ ամբողջը։ Ձկների մի մասը սատկել է։