Search
Close this search box.

Գլենդելահայությունը պահանջում է ՀՀԿ-ականներին զրկել ԱՄՆ մուտքի վիզաներից. ստորագրահավաք է սկսվել

Այսօր Գլենդելում ապրող հայերը դարձյալ հավաքվել են և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասով:
Հավաքվածները դատապարտել են ՀՀԿ-ի հակաժողովրդական գործողությունները, աջակցություն հայտնել Հայաստանի ժողովրդին եւ առաջարկել կոնկրետ գործողությունների պլան՝ ՀՀԿ-ականներին զրկելու ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից եւ բոյկոտելու նրանց բիզնեսները։ ՀՀԿ-ի քվեարկությունից հետո ստորագրահավաք է սկսվել, որով ամերիկահայությունը դիմելու է ԱՄՆ պետքարտուղարությանն ու ԱՄՆ-ի կառավարության վիզաների տրամադրման վարչությանը՝ պահանջելով ներկայացված ցուցակում ընդգրկված անձանց զրկել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից։ Պատգամավորներից բացի այդ ցանկում ընդգրկված են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի անունները:

Տեքստի անգլերեն տարբերակն արդեն դրվել է շրջանառության մեջ: Տեքստի հետ զուգահեռ կցված է հետևյալ ցուցակը.

1. Արփինե Հովհաննիսյան 2. Արա Բաբլոյան 3. Արմեն Աշոտյան 4. Էդուարդ Շարմազանով 5. Մարգարիտ Եսայան 6. Սամվել Ֆարմանյան 7. Կարեն Ավագյան 8. Գալուստ Սահակյան 9. Հերմինե Նաղդալյան 10. Գագիկ Մինասյան 11. Սամվել Նիկոյան 12. Տաճատ Վարդապետյան 13. Շուշան Պետրոսյան 14. Մանվել Գրիգորյան 15. Արտաշես Գեղամյան 16. Խոսրով Հարությունյան 17. Շուշան Սարդարյան 18. Հայկ Բաբուխանյան 19. Վահան Հարությունյան 20. Ջեմմա Բաղդասարյան 21. Գևորգ Կոստանյան 22. Միհրան Հակոբյան 23. Արման Սաղաթելյան 24. Ռուզաննա Մուրադյան 25. Գագիկ Մելիքյան 26. Կարեն Բեքարյան 27. Շիրակ Թորոսյան 28. Կարինե Աճեմյան 29. Ռուստամ Մախմուդյան 30. Արսեն Միխայլով 31. Կնյազ Հասանով 32. Ռոբերտ Սարգսյան 33. Միհրան Պողոսյան 34. Արտակ Սարգսյան 35. Արթուր Գևորգյան 36. Սամվել Ալեքսանյան 37. Արաիկ Հովհաննիսյան 38. Կորյուն Նահապետյան 39. Հակոբ Բեգլարյան 40. Հարություն Կարապողոսյան 41. Արայիկ Գրիգորյան 42. Մուրադ Մուրադյան 43. Ալիկ Սարգսյան 44. Նահապետ Գևորգյան 45. Սեդրակ Սարոյան 46. Նաիրի Սահակյան 47. Ռաֆիկ Գրիգորյան 48. Հակոբ Հակոբյան 49. Կարեն Կարապետյան 50. Վահրամ Բաղդասարյան 51. Արկադի Համբարձումյան 52. Անդրանիկ Հարությունյան 53. Արամ Հարությունյան 54. Արման Սահակյան 55. Աշոտ Արսենյան 56. Ավետ Սարգսյան