ԱՄՆ-ն իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքի կապակցությամբ: Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնի Մայքլը նշել է, որ Վաշինգտոնն այդ մասին փոխանցել է պաշտոնական Անկարային, և այդ հարցով երկխոսություն է սկսել Թուրքիայի հետ:
TASS գործակալության փոխանցմամբ՝ Մայքլը նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, և որ Անկարան հետաքրքրված է նաև ամերիկյան արտադրության համակարգերով։
Ի սեպ, Էրդողանն արդեն հայտարարել էր, որ Թուրքիան կանխավճար է մուծել С-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար։