Search
Close this search box.

Երևանի թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական է տվել

Երևանի թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանն, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, հրաժարական է տվել և դիմումը գտնվում է քաղաքապետարանում. «Եթե տնօրենը սիրված չէ ուսուցիչների, աշակերտների կողմից, չպետք է աշխատի, բայց արդյոք չեք գտնո՞ւմ մեղավորություն ձեր մեջ, ինչո՞ւ եք լռել այս տարիների ընթացքում: Ինչո՞ւ էիք լռում, հարգելի մանկավարժներ, երբ ձեր իրավունքները ոտնահարվում էին»,- դիմելով Երևանի թիվ 11 դպրոցի դահլիճում հավաքված անձնակազմին՝ ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ևս դպրոցում դասադուլը շարունակվել է:

Հիշեցնենք՝ ըստ անձնակազմի, մայիսի 2-ից, երբ Երևանում բողոքի ակցիաներ էին, դպրոցի տնօրենը փակել էր դպրոցի դուռը՝ թույլ չտալով աշակերտներին դուրս գալ: «Իմ քայլը» շարժմանը միացած ուսուցիչներին սպառնացել էր, որ աշխատանքից կհեռացնի: