Search
Close this search box.

Է. Շարմազանովը. Հրանտ Բագրատյանը վտանգավոր հայտարարություն է անում

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարնալով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ Հայ առաքելական եկեղեցու մասին ֆեյսբուքյան գրառմանը նշել է, որ եթե դնում ենք առաջնահերթությունները, ամենավերևն Աստված է, հետո մեր հայրենիքը. «Հիմա, եթե պարոն Բագրատյանը գտնում է, որ մենք քրիստոնեությունն ընդունել ենք քաղաքական նպատատակահարմարությունից ելնելով, սա իր խնդիրն է»,- ասել է Շարմազանովը: Ըստ նրա՝ Հրանտ Բագրատյանը վտանգավոր հայտարարություն է անում, երբ ասում է, որ երկու անգամ հայ եկեղեցին կամավոր կործանել է հայոց պետականությունը. « Եթե Հրանտ Բագրատյանը նպատակ ունի սեպ խրել եկեղեցու և պետության միջև, չի ստացվելու»:

Է. Շարմազանովի համազմոմբ՝ Եկեղեցին որևէ կապ չունի մեր պետականության կորստի հետ.«Չի կարելի այդ բոլշևիկյան ու կոմունիստական կեղծ մտածելակերպով այսօր գալ ու մեկնաբանել հայոց պատմությունը: Ի՞նչ եք ուզում եկեղեցուց: Ձեռքներդ հեռու պահեք եկեղեցուց, ազգն ու եկեղեցին միասնական են»:

Շարմազանովը կողմ է եկեղեցաշինությանը, քանի որ ըստ նրա՝ եկեղեցին միակ վայրն է, որտեղ մարդը մտնում ու ստանում է  դրական էներգիա:

Հարցին, թե կարծես պաշտոնյաները մեղքերն են քավում՝ եկեղեցիներ կառուցելով, Շարմազանովը պատասխանեց. «Մեղքերը միայն Աստծո մոտ են քավում, ոչ թե եկեղեցի կառուցելով: Իսկ ո՞վ մեղավոր չէ»: