Search
Close this search box.

Փաստաբանների գործադուլի հետևանքով՝ տապալվեց «Սասնա ծռերի» հերթական դատական նիստը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, «Սասնա ծռերի» հերթական դատական նիստն էր, սակայն նիստին չմասնակցեցին 15 փաստաբաններ: Պատճառը այն է, որ 180 փաստաբան գործադուլ է հայտարարել՝  ի նշան «դատարաններում եւ քրեակատարողական հիմնարկներում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դրական չընդունելով փաստաբանների բացակայության փաստը՝ ընդգծեց, որ հաջորդ դատական նիստին դատարանը կանդրադառնա նրանց վարքագծին: Եվ քանի որ դատական նիստին ներկա էր միայն 3 հանրային պաշտպան, նիստ նախագահողը դատական նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 20-ը:

ArmLife.am