Search
Close this search box.

ՖՈՏՈ.85 տարեկան պապը, Ձորաղբյուրից Հանրապետության հրապարակ հասնելու համար երկար ճանապարհ ոտքով է անցել

Հրաչ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հանրապետության հրապարակից տուն վերադառնալիս, Խանջյան փողոցի կանգառից Ապավեն պապը նստեց մեր ավտոմեքենան: 85 տարեկան պապը, Ձորաղբյուրից Հանրապետության հրապարակ հասնելու համար երկար ճանապարհ ոտքով է անցել: Ասաց, որ բրուտագործ է, քանդակագործ, մեծացել է որբ, դժվար զինվորական ծառայության միջով անցել, մի խոսքով՝ կյանքում ամեն ինչ տեսել է, բայց նման համազգային զարթոնք առաջին անգամ է տեսնում:
Վերջում օրհնեց հայ ժողովրդին ու նշեց, որ սպասելու է Նիկոլ Փաշինյանի հերթական հրահանգին: