Search
Close this search box.

Շիրակի պետհամալսարանի կոռումպացված, հակագիտական ռեկտորը վաղվա Հայաստանում էլ կլինի՞ անձեռնմխելի. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի վաստակաշատ կաշառակեր ռեկտոր Սահակ Մինասյանը,ով նաև ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է, երկու օր էլ բուհում հայտարարում է, որ ինքը վաղը նոր իշխանության հետ էլ խնդիր չի ունենա և իր թիկունքին կանգնած է ԱԺ պատգամավորներից մեկը, որի անունը բարձրաձայնել է նաև, ինչը ԴԵՌ չեմ հրապարակում: Իր նման «կասիր կադրը» պետք է նաև վաղվա պայծառ Հայաստանին: Սակայն սովետական մանր չինովնիկի հոգեբանությամբ տառապող ռեկտորը չի ուզում ընդունել, որ վաղվա Հայաստանին պետք են մաքուր, չկոռումպացված, խելացի, բանիմաց կադրեր: Սահակը` Մինասյանը` լավ կլիներ այս ընթացքում ուշադիր հետևած լիներ ժողովրդական շարժման պահանջներին:

Գագիկ Համբարյան