Search
Close this search box.

«ՀՀԿ անադեկվատ և փոքրաթիվ բանդան ջղաձիգ շարժումներ է անում». Արարատ Միրզոյան

ՀՀԿ անադեկվատ և փոքրաթիվ բանդան ջղաձիգ շարժումներ է անում.

֊ Նախ անձամբ և իրենց ընտանիքների անդամների միջոցով զանգել սպառնացել են իրանց պատգամավորներին,

֊ ստիպել են այդ պատգամավորներին պետական դավաճանության հետ ուղղակիորեն աղերսվող ելույթներ ունենալ՝ Ադրբեջանին անուղղակիորեն հրավիրելով ռազմական գործողությունների, խաթարելով ռազմավարական գործընկերոջ հետ ՀՀ հարաբերությունները, այլ պետությանը հրավիրելով խառնվել ՀՀ ներքին գործերին։ Այս սպառնալիքներն իհարկե չեն ազատում այդ 55 հոգուն անձնական պատասխանատվությունից։

֊ այժմ Սերժ, Ռոբերտ, իրար խառնված գնում են այլ երկրների մայրաքաղաքներ, չգիտենք՝ ինչեր են խնդրում ու առաջարկում,

֊ վարչապետի նոր թեկնածուների անուններ են փորձում շրջանառել՝ Արմեն Սարգսյան, Արմեն Գևորգյան, տո եսշատգիտեմով, և այլն և այլն։

Ուրեմն պաշտոնապես հայտարարում եմ.

Հեղափոխությունը ցանկացած դեպքում հաղթելու է։ Այլ տարբերակ նույնիսկ տեսականորեն չկա։ Իսկ դուք և ձեր փոքրաթիվ ծառաները արագորեն հատում եք անիմաստ դիմադրության, Հայաստանի պետականությանը և ժողովրդին ուղղակիորեն հարվածելու և պետական դավաճանության նուրբ սահմանը։

Արարատ Միրզոյան
     02.05.2018