Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևանցիները փակել են Սևան-Երևան միջպետական ճանապարհը

Սևանի բնակիչները փակել են Սևան-Երևան միջպետական ճանապարհը տարբեր մեքենաներով:

Բողոքի ակցիայի մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են: Նրանք վանկարկում են Նիկոլ վարչապետ կարգախոսը:

Ցուցարարների մեջ բազմաթիվ ոստիկաններ կան: Ակցիայի մասնակիցները նրանց հավատացնում էին որ բաց կթողնեն միայն ռազմական և շտապօգնության մեքենաները:

Այժմ նրանք պատրաստվում են կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգը և բացել մայրուղին, որպեսզի հասցնեն գնալ Երևան՝ հանրահավաքի: