Search
Close this search box.

Դուրս եկեք խավարից և ընթացեք դեպի լույսը, քավեք տարիների Ձեր ամեհի մեղքերը . Հովհաննես Ղազարյանը ՝ Շուշան Պետրոսյանին

Հայաստանի Գրողների միության անդամ Հովհաննես Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Հարգելի Շուշան, ժամանակին լսում էի Ձեր
«ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅՐԵՆԻՔ» երգը և տառացիորեն փշաքաղվում էի: Հիմա փշաքաղվում եմ նույն անուշ հայրենիքի և աննման հայ ժողովրդի աննախադեպ զարթոնքի հանդեպ ցուցաբերած Ձեր ցցուն արհամարհանքից և ոչ մի արդարացում չունեցող, դավադիր լռությունից և անտարբերությունից: Ուրեմն՝ սթափվեք, փոքր-ինչ ինքնասիրություն ունեցեք և հորդորեք Ձեր գործընկերուհիներին և գործընկերներին նույնպես, որ օր առաջ վերագտնեն իրենց արժանապատվությունը և չպղտորեն համայն հայության մայիսմեկյան փրկարար արշալույսը: Համոզված եղեք, որ դավաճանի խարանը առավել ծանրն է բոլոր մեղքերից: Դուրս եկեք խավարից և ընթացեք դեպի Լույսը, քավեք տարիների Ձեր ամեհի մեղքերը և գոնե այս պահին մեր Սրբազան Հայրենիքը մի ստորադասեք ձեր ստորագույն շահերին: Հավատում եմ, որ կխիզախեք և Ձեր գործընկերները կլսեն Ձեր հորդորը, չէ՞ որ Դուք անհայտ ինչ-որ մեկը չեք…